Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Հին ու նոր Գորիսը լուսանկարներում

Հին ու նոր Գորիսը լուսանկարներում
08.07.2018 | 14:21

Գորիսի Տաթևացու անվան հրապարակում տեղի ունեցավ «Հին ու նոր Գորիս» գիրք-ալբոմի (ռուսերեն, անգլերեն) շնորհանդեսը:


Գրքում ներկայացված են Հին Գորիսի պատմամշակութային արժեքները, նրա ստեղծման պատմությունը, գորիսեցիները, նրանց տարազը, արվեստը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նահապետ» հրատարակչության տնօրեն, գրքի հեղինակ ՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «Գորիսը ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի մեջ մեծ տեղ ունի, բայց ափսոսում եմ, որ խորությամբ չի ուսումնասիրված: Կան հրաշալի աշխատություններ, սակայն իմ ուշադրությունը գրավեց մշակութային ժառանգությունը, որ առանձին գրքով չի հրատարակվել»:


Գիրք-ալբոմում տեղ են գտել Պողոս Պողոսյանի, Զավեն Սարգսյանի, Հայկ Մելքոնյանի, Գևորգ Հայրապետյանի, Ժիրայր Մարտիրոսյանի, Սեն Հովհաննիսյանի ևՍամվել Հովհաննիսյանի լուսանկարները։ Սեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ բացառիկ են հատկապես Գևորգ Հայրապետյանի (Գուրոս) 30- ականներին արած լուսանկարները, նրա կարծիքով՝ Գորիսում պետք է լինի լուսանկարչական թանգարան, որտեղ կներկայացվեն Գուրոսի աշխատանքները:

«Հին ու նոր Գորիսը» տպագրվել է «Գորիսը 2018 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, 1000 օրինակով: Նախատեսված է հիմնականում հյուրերի համար: Գրքի հեղինակը նշեց, որ եռալեզու լինելու դեպքում շատ կծանրաբեռնվեր ու կներկայացներ քիչ տեղեկություն: Գիրքը լույս է ընծայել «Նահապետ» հրատարակչությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ